factor.am: Եվրոպան Թուրքիայի հետ երկխոսության համար բաց է մնում, սակայն թույլ չի տա Եվրամիության անդամ երկրների հանդեպ իրավիճակի ապակայունացում։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։
«Եվրոպան ցույց տվեց, որ կարող է վճռական լինել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ Արևելյան Միջերկրական ծովում նրա գործողությունները վերջ դնելու համար», – հայտարարել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բնականաբար, Եվրոպան միշտ բաց է երկխոսության համար, սակայն թույլ չի տա ապակայունացման քաղաքականություն վարել Եվրամիության անդամների, ինչպես նաև տարածաշրջանային հարևանների նկատմամբ», – շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը:
Շարունակությունը՝ factor.am-ում։