Նախագծով էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը․ Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: ԱԺ քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։

«Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները»,-ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով