Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս որևէ քննարկում չի եղել: 

«Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ՝ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:  

Անդրադառնալով ընդդիմության մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Մարուքյանն ասաց, որ նախ՝ հանրային նման պահանջ չկա, ապա անգամ եթե մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը չի ցրվի, իրենց փոխարեն ԱԺ կգան ցուցակի հաջորդ համարները: «Այդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջը պետք է դուրս գա օրակարգից»,- ասաց նա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով