Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Նշվում Է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով