tert.am: Աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին:
Խոսելով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների խնդիրների մասին՝ Ծառուկյանը շեշտեց՝ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: «Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք է մտնես»:
Ըստ նրա՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը սակայն չենք տեսնում: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունն անկարող է երկիրը զարգացնել: Վերջինիս համոզմամբ՝ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը:
Շարունակությունը՝ tert.am-ում