ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։
 
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները, վստահեցնելով, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով