Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Միաժամանակ Իսագուլյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։

Ավելին՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով