ԼՂ-ում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է, անցած մեկ օրում որևէ սադրանք չի արձանագրվել: Այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը, փոոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում։ Խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրավիճակը հանգիստ է։ Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել»,- հայտնել է նա։

Պերեպելկինի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացնում են 23 դիտակետերում: Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով