ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի լրացուցիչ $8.6 մլն-ի ֆինանսավորում` հատկացվող ֆինանսավորման չափը հասցնելով մինչև $35.1 մլն-ի:
Համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:

Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է ընտրական գործընթացների թափանցիկությանը, հաշվետվողականության և արդյունավետության, ընտրական վարչարարության և ընտրական իրավական դաշտի բարելավմանը, ընտրողների կրթության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսմանը, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդմանը:

Փոփոխությամբ նախատեսվում է նաև Համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել դրանով սահմանված ծրագրերի իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով