ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական մասնագետները տեղակայել են լրացուցիչ բժշկական կետեր |1lurer.am|

1lurer.am: Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման (МОСН) ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 39 հիվանդի, այդ թվում՝ հինգ երեխայի:

Առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Իվանյան բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:

Լրացուցիչ բժշկական կենտրոններում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են տրամադրում տեղի բնակչությանը:

Բնակիչները դիմում են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման համար:

Լրացուցիչ բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում իրականացնել հիվանդների հետազոտություն և առաջնային ախտորոշում:

Ստորաբաժանումներում ներգրավված է ավելի քան 60 բուժաշխատող, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ավելի վաղ ստորաբաժանումները Իլ -76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան և 300 կիլոմետրանոց ճանապարհն անցնելով՝ սարքավորումները հասցրել Ստեփանակերտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով