azatutyun.am: Միացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերից, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Ես շատ հարցեր ունեմ այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների հետ ճեպազրույցում։
Ռիքերը հավելել է, որ ծայրաստիճան մտահոգված են և մտահոգություն են արտահայտել Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների, զենքի մատակարարման վերաբերյալ: