Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է RT-նՙ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը:

«Հեռախոսազրույցը թույլ է տվել քննարկել բազմաթիվ թեմաներՙ կապված երկկողմ հարաբերությունների հետ և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

Այս առնչությամբ Ֆրանսիան և Եվրամիությունն Անկարայից պարզաբանման են սպասում, ինչն անհրաժեշտ պայման է կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով