Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերից բոլոր այն տարհանված քաղաքացիները, որոնք արդեն բնակվում են Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարաններում, պետք է ներկայանան Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հետագայում աջակցության ծրագրերում ընդգրկվելու նպատակով գրանցվելու համար:
Այս մասին տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: