Հեղափոխությունը մարզեր հասել է. չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն. Հունան Պողոսյան |aysor.am|

aysor.am: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պնդում է՝ հեղափոխությունը հասել է նաև մարզեր:

«Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել անցնող տարվա ընթացքում, մարզպետն ասաց.

«Չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է: Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա», – ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ աննախադեպ ցուցանիշ է գրանվել՝ ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր:

«Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել», – ասաց մարզպետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով