tert.am։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մինչ հիմնական զեկուցողը կներկայացներ նախագիծը, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Նա նշեց, որ Հայաստանում դեռ 2012 թ-ից պետտուրքի մասին կատարվել են փոփոխություններ, որով մետաղի ջարդոնի արտահանման նկատմամբ սահմանել էր 80 000 դրամ պետտուրք, որպեսզի տեղական արտադրողերի համար հումքը անխափան ապահովեն:
«Բայց օրենքում տեղ էր գտել այսպիսի հնարավորություն, որ եթե մետաղի ջարդոնը արտահանողները կարողանում էին տեղում հայկական ծագման սերտիֆիկատ ձեռք բերել և դա ներկայացնել որպես հայկական արտադրանք, նրանք կարող էին այդ ջարդոնն առանց սահմանափակման ՀՀ-ից առանց պետտուրքի հանել»,-ասաց Թունյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ անցած տարվա վերջից սկսած ՀՀ-ից սկսել է մեծ քանակի մետաղի ջարդոն արտահանվել՝ մոտ 7000 տոննայի չափ:
«Հիմա կառավարությունը ցանկանում է այդ բացը փակել, այսինքն՝ մետաղի ջարդոնի արտահանումը պետական տուրքով հարկել, անկախ նրանից՝ այդ հայկական սերտիֆիկատը կա, թե չկա»,-ասաց նա:
Թունյանը նշեց, որ ստեղծվել են փորք կազմակերպություններ, ովքեր զբաղվում են մետաղի ջարդոնի արտահանմամբ և նրանք վերջին շրջանում բողոքի ակցիաներ իրականացրեցին այս որոշման դեմ: Պատգամավորը նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հարցը քննարկել:
Շարունակությունը՝tert.am