news.am: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը։ Այս մասին ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում այս պահին իրականացվում է ակցիա։ Մի խումբ քաղաքացիներ գնացքների դռների արանքում կանգնել են եւ չեն թողնում, որպեսզի գնացքը առաջ շարժվի, այդ իսկ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։ Դեռ տեղեկություն չունենք, թե երբ կվերականգնվեն աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մոտ 30 րոպե է՝ ինչ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում անհնազանդության ակցիաներ են արվում։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիները ակցիաներ են անում։