Մարուքյանը չի բացառել Հայրենիքի փրկության շարժմանը միանալը |1lurer.am|

1lurer.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ կարող է միանալ ընդդիմադիր 16 կուսակցություններին:

«Ամեն ինչ հնարավոր է, ես ոչ մի բան չեմ բացառում մեծ քաղաքականության մեջ: Կան բաներ, որ բացառում եմ, բայց ձեր տված հարցերը չեմ բացառում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Մարուքյանը տեղեկացրեց, որ պետք է նաև հանդիպիսի այդ կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Հարցին, թե ինչ են քննարկելու, արդյո՞ք միասին գործելու հարցը, Մարուքյանը պատասխանեց՝ Մանուկյանն է նախաձեռնել, ինքը պետք է լսի նրան: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով