Վաղն արդեն կլրանա մեր զինվորների անհետ կորելու 50-րդ օրը. մենք պատրաստ չենք սպասելուն, ինչքա՞ն սպասենք. անհետ կորած զինծառայողի ծնող |tert.am|

tert.am: Յոթ օր է անցել, ինչ մեզ խոսք են տվել, որ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ կկատարեն: Վաղն արդեն կլրանա մեր զինվորների անհետ կորելու 50-րդ օրը ու նրանց մասին որևէ տեղեկություն չունեն, դեռ սպասում են, բայց մենք պատրաստ չենք սպասելուն, ինչքա՞ն սպասենք: Այս մասին այսօր ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:

Ծնողը նշեց, որ պաշտոնական տեղեկություն կա, որ 34-ից 3-ը գերի են, այլ տեսանյութերով էլ որոշ ծնողները ճանաչել են իրենց երեխաներին:

Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկն էլ նշեց, որ այս օրերին իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն տարվել:

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով