Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիս-Կապան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: