Շիրակի մարզի Ազատանի և Բենիամինի համայքների ղեկավարներ Վարդան Իկիլիկյանը և Արտակ Անտոնյանը հայտարարություններ են տարածել առ այն, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Համայնքների ղեկավարները կոչով դիմել են ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցելու Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր: