ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է ռազմագերիների փոխանակման կարևորագույն խնդրի՝ հնարավորինս արագ լուծմանը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ մոսկովյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս փախստականներին, ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ, պայմանավորվածություններ են ապահովում տնտեսության վերականգնման, մարդասիրական խնդիրների լուծման և հեռահաղորդակցության միջոցների ապաարգելափակման վերաբերյալ:

«Այսպիսով, մենք կարող ենք պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածվելու համար, ինչն այնտեղ ապրող բոլոր ազգերի շահերից է բխում: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղղությանը»,-ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղպահները ԼՂ-ում իրենց պատասխանատվության տարածքում ակտիվ աշխատանք են տանում խաղաղ կյանքի վերականգնման համար:

Առավել մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով