ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան վերջին ամիսներին Միջերկրական ծովում լարվածության հրահրման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավար Հայկո Մաասը:

«Գերմանիան համառորեն ջանքեր էր գործադրում Եվրամիության և Թուրքիայի միջև երկխոսության ուղղությամբ, սակայն սադրանքները շատ էին, իսկ լարվածությունը Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև խանգարում էր որևէ ուղիղ բանակցությունների», – ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Նոյեմբերին Եվրամիության օրենսդիր մարմինը հատուկ բանաձև է ընդունել, որը դաշինքի անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով