Ռուս խաղաղապահների առաջին բժշկական մոբիլ բրիգադները սկսել են բուժօգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Բժշկական բրիգադների կազմում են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:

Տեղի բնակիչները հիմնականում բժիշկներին դիմում են տարբեր քրոնիկական, ինչպես նաև սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների, ատամնաբուժական ծառայությունների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով