Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի օրը 859 մարդ է վերադարձել Ստեփանակերտ` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բուժաշխատողները բազմաֆունկցիոնալ թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: «Տեղի բնակիչների բժիշկներին դիմելը, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ», – ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բժիշկների խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և մարզերում:

Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով