Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Երևանում |1lurer.am|

1lurer.am: Արցախի Հանրապետության Բերձոր և Աղավնո համայնքների տասնյակ բնակիչներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Երևանում՝ պահանջելով պատասխան տալ մի շարք հարցերի:

Քաղաքացիները պնդում են, որ բնակավայրը դե-ֆակտո հայկական ուժերի վերահսկողության տակ չէ, քանի որ ադրբեջանական զինվորականները ազատ ելումուտի հնարավորություն ունեն: Այս պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք վերադառնալ Բերձոր:

Ակցիայի մասնակիցները նաև ասել են, որ իրենց հարցին որևէ գերատեսչություն մինչև այժմ պատասխան չի տվել: Պնդում են, որ ռուս խաղաղապահներն ապահովում են մայրուղու անվտանգությունը միայն, իրենք անվտանգության խնդիր ունեն, և Բերձորում գրեթե մարդ չի մնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով