ՌԴ Խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գիծ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ստացվել է 214 դիմում |shantnews.am|

shantnews.am: 

Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի Խաղաղապահ գործողությունների կենտրոնի  թեժ գիծ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ստացվել է ավելի քան 210 դիմում։ Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդում է Ռիա Նովոստին։

«Թեժ գծի գործարկման ընթացքում ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 ահազանգ է  ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Մասնագետները ստուգել, ​​մշակել և 186 զինծառայողների տվյալները փոխանցել են Խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Բացի դրանից, 45 քաղաքացու հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն։ 9-ը քաղաքացի իր  շնորհակալությունն է հայտնել անհետ կորածներին հայտնաբերելու գործում ցուցաբերած օգնության համար:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը , մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով