Ռուսաստանի ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են հիվանդների ընդունումը |tert.am|

tert.am: Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում տեղի բնակչությանը օգնություն է ցուցաբերում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն  են ցուցաբերում թերապևտները, վիրաբույժները և այլ ոլորտային մասնագետները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ, նրանց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

«Նախօրեին սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը Մարտակերտ բնակավայրում»,-ավելացվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով