Փարիզում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել |1lurer.am|

1lurer.am: Փարիզում նոր զանգվածային ակցիա է կազմակերպվել «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի 24-րդ հոդվածի դեմ: Ցուցարարները քարեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան` ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Չնայած Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության՝ ոստիկաններին լուսանկարելուն և տեսանկարահանելուն և դրանք տարածելուն վերաբերող օրինագծի վիճահարույց հոդվածը վերաշարադրելու որոշմանը, արհմիությունները կրկին բողոքի ակցիաներ անցկացնելու կոչ են արել:

Երթը խաղաղ է սկսվել, սակայն ավելի ուշ անկարգություններ են սկսվել: Այս անգամ կենտրոնացվել են մեծ թվով իրավապահներ: Ակցիաներ են անցկացվում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով