tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իրանն Իսրայելի է մեղադրում երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար, հայտնում է almasdarnews.com թերթը:
Հադսոնի հետազոտական ինստիտուտի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիդաեի սպանության առնչությամբ իրանական կողմի՝ Իսրայելին ուղղված մեղադրանքներին:
«Նրանք միշտ մեզ են մեղադրում Իրանում տեղի ունեցող ամեն բանում: Եվ մեր քաղաքականությունն է չմեկնաբանել նման հարցերը, հետևաբար, ես դա հիմա չեմ անի»,- ասել է Նեթանյահուն:
Նա վերահաստատել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը` նախազգուշացնելով 2015 թվականին Թեհրանի հետ ստորագրված P5+1 միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հետևանքների մասին:
Այս համատեքստում Նեթանյահուն անդրադարձել է արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը` շեշտելով, որ այդ երկրների ղեկավարները հասկացել են, որ Իսրայելը, ո՛չ թե թշնամի է, այլ ցանկալի դաշնակից:
Ի պատասխան Սաուդիան Արաբիա իր այցի և թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ հանդիպման մասին հարցին` Նեթանյահուն նշել է, որ պետք չէ հավատալ ամեն կարդացածի:
Շարունակությունը՝ tert.am-ում