Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5450 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge պաշտոնական կայքից:

Համավարակի սկզբից ի վեր սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է հարևան երկրում: Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է 158154 դեպք:

Միաժամանակ, հարևան երկրում վերջին 24 ժամում վարակից մահացել է 37 հիվանդ: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը կազմում է 1462:

Կորոնավիրուսից ապաքինվել է 129210 պացիենտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով