Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 1250 փախստական |tert.am|

tert.am: Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ են վերադարձել մոտ 1250 փախստականներ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 1244 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ իրենց մշտական բնակության վայր են վերադարձել շուրջ 32 000 փախստականներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով