Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսված են ուսումնական գործընթացները՝ 1800 աշակերտներով և 440 ուսուցիչներով: Այս մասին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։
Նա նշել է, որ աշխատում են նաև Վանքի, Հաթերքի, Առաջաձորի և քաղաք Մարտակերտում գտնվող Ավետարանչական մանկապարտեզները՝ 95 երեխաներով:
«Համոզված եմ, որ դեկտեմբերի 7-ին՝ երկուշաբթի օրը, կունենանք ավելի շատ աշակերտներ»,- վստահություն է հայտնել Լալայանը: