Էրդողանը հուսով է՝ Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան որպես «երկրի վրա ծառացած բեռ»։

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ վիրավորել էր Էմանյուել Մակրոնին ու պնդել, թե նա պետք է «հոգեկան առողջության զննություն անցնի»՝ մահմեդականների հասցեին արած հայտարարությունների համար։

Փարիզն ու Ակարան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Մակրոնը պնդում էր, որ Թուրքիան սադրիչ քայլեր է ձեռնարկում և հակամարտության գոտի տեղափոխում սիրիացի վարձկանների։ Անկարան, իր հերթին, մեղադրում էր Ֆրանսիային կողմնակալ վերաբերմունքի և հայկական կողմին աջակցելու համար։

«Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար։ Մակրոնն ու Ֆրանսիան այժմ շատ վտանգավոր փուլով են անցնում, և ես հույս ունեմ, ու Ֆրանսիան կձերբազատվի Մակրոնի նման գլխացավանքից որքան հնարավոր է արագ», – այսօր, ուրբաթօրյա նամազից հետո դիմելով հավատացյալներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով