Ռուս խաղաղապահները անում են հնարավորը՝ պահպանելու խաղաղությունը Ղարաբաղում, ասում է Շոյգուն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահները անում են ամեն հնարավորը, որպեսզի պահպանեն խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Վերջինս նշել է, որ ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր է եղել Ղարաբաղ վերադարձնել ավելի քան 30 հազար փախստականների, ականազերծվել է 50 հեկտար տարածք, այդ թվում՝ Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը:

Շոյգուի խոսքով՝ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում է նաև զոհվածների աճյունների որոնման ու փոխանակման գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով