Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 43 մասնակից բերման է ենթարկվել. Ոստիկանություն |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակից 43 անձ բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար», – հայտնեցին Ոստիկանությունից:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով