Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ-ում կայուն կարգավորման հասնելու հարցում հարմար «գործիք» է համարում. Հայկո Մաաս |tert.am|

tert.am: Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար «գործիք» է համարում Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր տեսակետի համաձայն՝ Մինսկի խումբը, ինչպես նախկինում, մնում է տեղի բնակչության համար քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության ապահովման հարմար շրջանակ: Մինսկի խումբն ունի մանդատ, վստահության մթնոլորտի ձևավորման, ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու ներուժ ունի: Բացի այդ, անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՀԿ լիազորված նախագահի ներկայությունը տեղում»,-ասել է Մաասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով