Ղարաբաղի շուրջ համաձայնությունը կարող է դրական ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ տեսակապով ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի Նախարարների խորհրդի 27-րդ նիստում, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը կարող է դրական ազդեցություն գործել նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնությունն ընձեռոում է երեք տասնամյակից հետո խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն, այն միանշանակ դրական ազդեցություն կգործի տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով