Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը։

Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով