Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի. նրա մոտ հայտնաբերվել է 7 կգ հերոին՝ 2 մլն լարի արժողությամբ |tert.am|

tert.am: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները ձեռբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ 7 կգ հերոին է հայտնաբերվել՝ մոտ 2 մլն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։

«Առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութի ապօրինի ձեռք բերման ու պահման մեղադրանքով բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 1979 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Ձեռքի ուղեբեռի զննման ժամանակ ոստիկանությունը 7 կգ հերոին է առգրավել։ Առգրավված թմրամիջոցի գինը «սև շուկայում» կազմում է մոտ երկու միլիոն լարի», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով