Կառավարության հաստատմանն է ներկայացվել պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով:

Աջակցությունը կտարամդրվի Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ, Ներքին Խնձորեսկ բնակավայրերի և Կապանի Չայ-Զամի տեղամասի բնակիչներին, որոնք կրել են գույքային վնասներ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով