Իրանցի միջուկայնագետի սպանության գործում ներգրավված անհատների ինքնությունը պարզվել է. Իրանի կառավարության խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել է, որ երկրի հետախուզության նախարարությունը պարզել է իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը ներգրավված անհատների ինքնությունը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, կառավարության խոսնակը նշել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, երբ հետաքննությունն ավարտվի:

Վերջինս հավելել է, որ Իրանի գիտելիքները միջուկային ասպարեզում չեն պակասի նման ահաբեկչական գործողությունների պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով