Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:

Բանաձևը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող անկախ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: Բանաձևում մտահոգություն է հայտնվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով