Պուտինը հանձնարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստում սկսել հաջորդ շաբաթվանից |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է երկրում կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ սկսել հաջորդ շաբաթվանից:

«Գիտեմ, որ արդեն ավելի քան երկու մլն դեղաչափ է արտադրվել մեզ մոտ կամ արտադրվելու է առաջիկա մի քանի օրվա ընթացում: Արտադրական նման մակարդակի է հասնելու կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ը: Դա մեզ հնարավորություն է տալիս սկսել եթե ոչ զանգվածային, ապա լայնածավալ պատվաստում, և ինչպես պայմանավորվել ենք, նախևառաջ կպատվաստվեն երկու ռիսկային խմբեր՝ բժիշկներն ու ուսուցիչները»,- Պուտինին մեջբերում է РИА Новости-ն:

Ինչպես նոյեմբերի վերջին հայտնել էր ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, պատվաստումն արդեն սկսվել է բուժաշխատողների, ուսուցիչների և կենսապահովման ծառայությունների աշխատակիցների շրջանում:  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով