Ռուսերենին Արցախում պետական կարգավիճակ տալու օրակարգ ԱՀ ԱԺ-ում չկա |fip.am|

fip.am: Դեկտեմբերի 1-ին WarGonzo նախագծի Տելեգրամի ալիքը, հղում անելով Արցախի Ազգային ժողովի իր աղբյուրներին, գրել էր, որ ռուսերենն Արցախում հատուկ պետական կարգավիճակ կստանա։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այս պահին օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու»,- գրել էր WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

Տեղեկությունն արագ տարածվեց սոցիալական ցանցերում, ինչպես նաև մի շարք հայկական լրատվականներում՝ artsakh.news,  hraparak.amlurer.comhayeli.amasekose.am7or.am և այլն։ 

Սակայն ԱՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանն ասաց, որ այս պահին նման բան չկա։ «Եթե նման բան լիներ, ինձ էլ տեղյակ կպահեին, կամ որևէ քննարկում կլիներ»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ աշնանային նստաշրջանը չի բացվել, բայց արտահերթ նիստեր գումարվել են։ 

ԱՀ ԱԺ քարտուղարությունից ևս հերքեցին տեղեկությունը. «Արցախի Հանրապետության ԱԺ-ում այդպիսի օրակարգ չկա»։ 

Այսպիսով, WarGonzo նախագծի տարածած տեղեկությունը, թե Արցախի ԱԺ-ում քննարկվում է ռուսերենին պետական կարգավիճակ տալու հարցը, չի համապատասխանում իրականությանը։

Նելլի Լազարյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով