ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմը պահանջել է ավելի քան 69 մլն դրամի փոխհատուցում |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում  ներկայացրեց դատարան` փոխհատուցման պահանջով։

Ընդհանուր վնասի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամ:

«Գումարը տարածվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վրա, մասնավորապես, 61 մլն 301 հազար դրամի չափով գումարը ձևավորվել է կոնկրետ հրկիզման ճանապարհով մեքենաների ոչնչացումից, ինչպես նաև ներառյալ՝ Գագիկ Եղիազարյանից, Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից, Արեգ Կյուրեղյանից՝ 7 մլն 923 հազար դրամի չափով` ՊՊԾ գնդի տարածքում շենք-շինությունների վնասումներից»,- ասաց Առուստամյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշում  կայացրեց գործով ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ՝ նշված ամբաստանյալներին որպես պատասխանող կողմ ճանաչելով, իսկ սույն գործով ոստիկանությունն է տուժող ճանաչված։ Դատավորը նշեց, որ հայցադիմումի վերաբերյալ կողմերը պետք է դիրքորոշում ներկայացնեն՝ մինչև դատարանի կողմից սույն գործով խորհրդակցական սենյակ հեռանալը: Դատարանն այժմ լսում է պաշտպանների ճառերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով