ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում նաև Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությանը |tert.am|

tert.am: ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկներին բուժօգնություն ստանալու նպատակով շուրջ 70 բնակիչ է դիմել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Քաղաքացիները դաշտային նորաստեղծ հոսպիտալ են դիմել հիմնականում սրտային, էնդոկրին համակարգի խնդիրներով ու ատամնաբուժական խնդիրներով:

ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կազմում Լեռնային Ղարաբաղ է ժամանել ավելի քան 100 ռազմական բժիշկ, որոնց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ռազմաբժշկական ստորաբաժանումները համալրված են լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով, որոնցով հնարավոր է կատարել ռենտգենոլոգիական, ֆլյուրոոգրաֆիկ, էնդոսկոպիկ հետազոտություններ, վիրահատական միջամտություններ օրական մինչև 40 վիրահատություն ծավալով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով