ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետներն այսօր աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Այցի նպատակը 2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնյա ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալն էր:
Մասնագիտական խումբը մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի ուղեկցությամբ եղել է Ջրափի, Իսահակյան, Սառնաղբյուր, Անի, Երազգավորս,Առափի համայնքներում, նմուշներ են վերցվել նշված համայնքների, ինչպես նաև Գյումրու թվով 5 փողոցներից։
Աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: