Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 846 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ |tert.am|

tert.am: Նոյեմբերի 30-ին ևս 846 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 846 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների զորախմբի և ռազմական ոստիկանության հերթապահ զինծառայողների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 000 փախստական:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով