Խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին․ Բաբկեն Թունյանը՝ Կառավարությանը |tert.am|

tert.am։ Երբ ԱԺ-ում քննարկվում էին որոշ նախագծեր, 24-ժամյա ռեժիմ սահմանելու կարգը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հորդորեց Կառավարությանը հարգել ԱԺ-ին։

«Ես ցանկանում եմ խոսել Կառավարության և ԱԺ-ի մեջ աշխատանքային ռեժիմի մասին, որովհետև կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո եկել է ԱԺ։

Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ առանց պատշաճ քննարկման նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը»,-ասաց նա։

Թունյանը նշեց, որ դրա համար խնդրում է իրենց բավարար ժամանակ տալ, որ իրենք էլ կարողանան քննարկել ու հասկանալ բոլոր ռիսկերն ու օգուտները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով