Ադրբեջանը պլանավորում է մինչև Հայաստանի հետ սահման ավտոմայրուղի կառուցել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է մինչև Հայաստանի հետ սահման ավտոմայրուղի կառուցել։ Այս մասին «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է երկրի ավտոմայրուղիների պետական գործակալության խոսնակ Անար Նաջաֆլին։ Նրա խոսքով՝ «նոր ճանապարհը լինելու է Հորազիդ-Մինջիվան-Հայաստանի հետ սահման»։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ հետագայում այս մայրուղին կարող է շարունակվել Հայաստանի սահմանից մինչև Նախիջևան ուղղությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ֆիզուլիի շրջանից մինչև Շուշի ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որի երկարությունը, ինչպես հաղորդվել է, կազմելու է 101,5 կիլոմետր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով